Քիչ առաջ ադրբեջանական «ԱՆՍ» գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, լուր էր տարածել, թե ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել հայ-ադրբեջանական շփման գծում:
Գործակալության խոսքերով` «հայկական կողմի արձակած» գնդակից սպանվել է զինված ուժերի զինծառայող Քերիմով Սամանդար Ֆազիլ Օղլուն։
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի ծառայության պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայերի կողմից հրադադարի ռեժիմի խախտում չի եղել:
«Մենք չենք կարող հաստատել, որ դա մեր կրակից է եղել: Դա կարող է լինել նրանց ներքին մշակած մոտեցումը, ինչը իրենք կգցեն մեզ վրա»,- պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Տաթև Հարությունյան