ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը վերջերս մասնակցել է ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած խորհրդաժողովին: Բայց Աժ կայքում այս իրադարձությունը ներկայացված էր որպես “”ԵՄ խորհրդարանական խմբի”” խորհրդաժողով: Եվ սա այն դեպքում, երբ ԵՄ-ում չկա որևէ խորհրդարանական խումբ, բնության մեջ գոյություն չունի նման մարմին ընդհանրապես: Փոխարենը կա ընդամենը ԵՄ խորհրդատվական խումբ, որի` Աժ-ում ներկայացուցիչն էդուարդո Օչոյանն է: Եթե Նիկոյանի ծննդյան օրն Աժ կայքում տեղ գտած տառասխալները կարելի էր մեկնաբանել որպես քեֆի հետևանք, ապա այս անգամ կատարվածը, մեղմ ասած, չիմացության և անգրագիտության հետևանք է: Ի դեպ, ասում են` Սամվել Նիկոյանը նոր speechwriter` ելույթներ կազմող ունի` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը, քանի որ իր շրջապատում ամենագրագետն է, նաև կապեր ունի ԵԺԿ-ում: Հենց նա է գրել Նիկոյանի այդ օրվա ելույթը: “”Ժողովուրդ””-ի հետ զրույցում, սակայն, Ա. Զաքարյանը հերքել է այդ լուրերը` ասելով որ ինքը նման գործունեություն չի ծավալում:
Ժողովուրդ. Արտակ Զաքարյանը Սամվել Նիկոյանի speechwrite՞r
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ