Կուտակայինի մասին նոր օրենքը լուծում է խնդիրները. Ա. Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այն կարծիքին չէ, որ կառավարությունը շտապում է՝ նախագծեր ներկայացնելով ԱԺ-ի արտահերթ նիստին:

Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր պատգամավորները դժգոհել էին, թե ներկայացված օրենքները ԱԺ հանձնաժողովներում չեն քննարկվել։ 

Նրա խոսքով` այդ ամենը եղել է Սահմանադրական նորմերի սահմաններում:
Անդրադառնալով «Դ!եմՄ եմ» շարժման այն հայտարարությանը, թե իրենց չի բավարարում կառավարության կողմից ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի փոխարեն առաջարկված օրենքի նախագիծը, Ասատրյանը նշեց, որ նոր առաջարկով խնդիրներին լուծում է տրվում։

Նա հավելեց, որ իրենց բոլոր աշխատանքները նպատակուղղված են եղել խնդիրների լուծմանը, և իր կարծիքով` նոր օրենքն այդ խնդիրները լուծում է:




Լրահոս