Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի 2014թ աշխարհի առաջնությունը: Մրցում էին Իսպանիայի և Չիլիի հավաքականները: Առաջին խաղակեսի 20-րդ րոպեին չիլիացիները բացեցին խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Վարգասը:
Առաջին խաղակեսի վերջում չիլիացիները զարգացրեցին իրենց հաջողությունը և հաշիվը դարձրեցին 2:0: Աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը երկու խաղից հետո որևէ միավոր չի վաստակել: Նա երկու խաղում բաց է թողել արդեն 7 գնդակ և խփել ընդամենը մեկը: Այս պարտությամբ Իսպանիան հրաժեշտ տվեց չեմպիոնի տիտղոսին:
ԱԱ-2014, B խումբ, երկրորդ տուր
Իսպանիա-Չիլի` 0:2
Վարգաս, 20, Արանգիս, 44