Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով առաջին նիստը չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 19-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է կայանար նախորդ տարվա հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով առաջին դատական նիստը:

Սակայն, ինչպես Armlur.am-ին հայտնեց ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, իր վստահորդը վերջերս էր վիրահատվել, այդ պատճառով չէր կարողացել ներկա գտնվել դատալսմանը, ինչը հաշվի առնելով` նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը որոշեց հետաձգել նիստը և նշանակել հուլիսի 4-ին:

Հիշեցնենք, որ դեպքի օրը հնչեցված կրակոցների հետևանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, ևս 2 մարդ` մահացածի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, և Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել էին:

Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Խաչատրյանների սպառնալու մեջ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:




Լրահոս