«Քառյակը» ձևավորված քաղաքական կառույց չէ, քանի որ նրանք որևիցե սկզբունքի շուրջ չեն հավաքվում, և բոլորն առանձին-առանձին են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում, ի պատասխան այն հարցի, թե որպես «քառյակ» ինչքան կաշխատեն, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Ես ամեն ինչ անում եմ, որ որպես «քառյակ» ձևավորվեն, բայց դե չեն ձևավորվում»:
Ինչքան կարող են «Հանրապետականին» ճնշել, այդ մի սկզբունքն են գտնում, փորձում են սրեր ճոճել: Չեն մտածում, որ գաղափարը, մոտեցումը, հեռանկարը, ուժն արդեն ամեն ինչ են. դրանց որդեգրումը պիտի լինի հանուն պետության, միշտ պիտի զգան, որ կուսակցությունը նպատակ չէ, միջոց է, նեղ, շատ փոքրիկ միջոց, պետությունն է հզոր»,-ասաց Սահակյանը: