Մեր համաքաղաքացիները դրական են վերաբերվում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` կենդանիների հանդեպ հնարավորինս բռնություններ չկիրառելու նոր նախաձեռնությանը:
Armlur.am-ի զրուցակիցները նշում էին, որ ընտանի կենդանիներին մարդիկ լավ չեն վերաբերվում, ինչը կանխող նախաձեռնություն վաղուց պետք է առաջադրված լիներ:
Երևանցիները հուսով են, որ կենդանիների հանդեպ վերաբերմունքն օրենքով կանոնակարգվելու դեպքում կփոխվի մարդկանց դրսևորումը մեր չորքոտանի բարեկամների հանդեպ:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան, Աշոտ Գաբրիելյան