ՖԻՖԱ-ն խստացնելու է անվտանգության միջոցառումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն պատրաստվում է խստացնել անվտանգության միջոցառումները Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ:

Ֆեդերացիան ցանկանում է խուսափել այն իրավիճակի կրկնությունից, երբ տոմսակներ չունեցող չիլիացի ֆանատները փորձում էին ուժով մտնել «Մարականա» մարզադաշտ, որպեսզի դիտեն իրենց հավաքականի խաղը:

Թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու, չի ճշտվում, սակայն, Reuters-ի տեղեկություններով, մարզադաշտի ներսում և դրսում անվտանգության ծառայությունների գործողությունների առավել լավ համակարգումը ենթադրող միջոցների խստացումը սկսվելու է Ռուսաստանի և Բելգիայի հավաքականների խաղից, որոնք հանդիպելու են հունիսի 22-ին:




Լրահոս