Ճիշտ եմ վարվել՝ ընտրելով Իսպանիան. Դիեգո Կոստա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան 2014թ. աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո  շնորհակալություն է հայտնել խաղընկերներին և թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին:

Նա ընդգծել է, թե չի ափսոսում, որ ընտրել է  Իսպանիայի հավաքականը:

«Ես շատ շնորհակալ եմ խաղընկերներիս և գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին` ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար: Երազում էի մասնակցել աշխարհի առաջնությանը, և շատ հպարտ եմ, որ կրել եմ Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը:

Ճիշտ եմ վարվել՝ ընտրելով Իսպանիան: Հիասթափությանս միակ պատճառն այն է, որ չկարողացանք ավելիին հասնել»,-նշել է նա:




Լրահոս