Բուլղարիայում ջրհեղեղից 12 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայում աճում է ջրհեղեղի զոհերի թիվը: Վերջին տվյալներով, երկրի հյուսիս արևելքում առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:

Վերջին ժամերի ընթացքում փրկարարները Դոբրիչ քաղաքում ջրից դուրս են հանել երկու զոհվածների դիակներ: Ավելի վաղ հայտնի է դարձել Վարնա քաղաքում տարերային աղետի 10 զոհերի մասին, որոնցից երկուսը երեխաներ են:

Իշխանությունների ներկայացուցիչները նշում են, որ դա վերջնական թիվը չէ, քանի որ զոհերի մասին տեղեկությունները նախնական բնույթ են կրում: Անհայտ կորածների թիվն այժմ նույնպես հայտնի չէ, տեղեկացնում է Интерфакс-ը:

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Մեկ օրում երկրի արևելքում գերազանցվել է տեղումների ամսական նորման: Վարնայի փողոցները վերածվել են մեքենաներ քշող ջրահոսքերի, տների զգալի մասը ջրի տակ է անցել: Քաղաքի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, անձրևները կշարունակվեն:

Հունիսի 23-ը Բուլղրիայում հայտարարվել է ջրհեղեղի զոհերի հիշատակին նվիրված սգո օր:




Լրահոս