ՀԱԿ-ը ընդմիջում վերցրեց. քննարկելու են կուտակայինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ևս սկսվեց բուռն վեճերով և քննարկումներով: Մասնավորապես` մինչ կենսաթոշակների մասին օրենքը քվեարկության դնելը, նախագծի մի քանի  փոփոխություններ ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նշեց, որ նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Մինչ քվեարկելը` վարման կարգի վերաբերյալ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և 20 րոպե ընդմիջում վերցրեց` նշելով, որ ԱԺ նախագահը կրկին խախտում է կանոնակարգ օրենքը: Զուրաբյանը նշեց, որ քննարկելու են օրենքի փոփոխությունները:

Նշենք, որ Զուրաբյանը մի քանի րոպե շարունակ վարման կարգի վերաբերյալ ձայն էր խնդրում, սակայն Գալուստ Սահակյանը չէր լսում նրան:




Լրահոս