ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը նախօրոք քննարկել ու համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, նա այդ թեմայով լուրջ քննարկումներ է ունեցել նաեւ Մոսկվայում` իր վերջին այցերից մեկի ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` միայն երկու կողմերի համաձայնությունը ստանալուց հետո Ծառուկյանը ԲՀԿ շարքերն է ընդունել Օսկանյանին, դեռ ավելին, ցանկանում է նրան ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարում: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում, սակայն, հերքեց այդ լուրերը: «Նման հարցերը մեր կուսակցությունում քննարկվում են քաղաքական խորհրդում եւ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ: Մնացած խոսակցություններն անմտություն են»,-ասաց նա:




Լրահոս