ԿՈՂՈՊՏԻՉ ԱՅԳԵՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարիբյան Նեւիս կղզու ոստիկանությունը ձերբակալել է այդտեղ արձակուրդի մեջ գտնվող ԱՄՆ գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Բրեյերի զինված կողոպուտի համար կասկածվող Վեդել Բրաունին: Հարձակումը ամերիկացի դատավորի վրա տեղի է ունեցել փետրվարի 9-ին այն տանը, որտեղ նա անցկացնում էր իր արձակուրդը: Այդ պահին նրա հետ են եղել կինը, քույրն ու եւս մեկ մարդ: Զինված հանցագործը նրանցից խլել է մոտ հազար դոլար: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ ոստիկանության տվյալների`  Բրաունն այդ տանը այգեպան է աշխատել:




Լրահոս