«Կան մարդիկ, ովքեր ծիծաղելի են, բայց ինչ խոսք, մարդիկ էլ կան, ովքեր շատ հզոր են»:
Մեծն Ախոյանը «ծիծաղելի մարդկանց» հավանաբար թույլերի շարքում է դասակարգում, քանի որ հականիշը հզորն է: Բայց այդպիսի հզոր ազգանուն ունեցող ազգընտիրը պետք է մինչեւ հիմա հասկացած լիներ, որ թույլերը կարող են անպաշտպան համարվել, բայց ոչ երբեք ծիծաղելի: Թե ինչն է Արագած Ախոյանի ծիծաղը շարժում, անհասկանալի է, քանի որ բանական մարդու մոտ թույլ մարդն առնվազն պետք է խղճահարություն առաջացնի, բայց ոչ երբեք ծիծաղ: Այնպես որ, հակադարձելով նրան իր ոճով` մենք էլ պետք է արձանագրենք, որ Արագած Ախոյանն, օրինակ, բավականին թույլ պատգամավոր է, քանի որ այդպես էլ չդրսեւորվեց որպես օրենսդիր: Հիմա ծիծաղե՞նք…