Ֆուտբոլի 2014թ.-ի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր տեղի կունենան երրորդ տուրի մի քանի հանդիպումներ: Երևանի ժամանակով 20:00 կհանդիպեն Իտալիայի և Ուրուգվայի հավաքականները: Նրանք երկուսն էլ ունեն երեքական միավոր:
Նույն ժամին կկայանա նաև Կոստա-Ռիկա և Անգլիա դիմակայությունը: Վերջինս դեռ միավոր չի վաստակել, իսկ Կոստա-Ռիկան ունի 6 միավոր: Արդեն 23:59 տեղի կունենա Հունաստան- Կոտ’դիվուար հանդիպումը:
C խմբում վերջինս ունի 3 միավոր, իսկ Հունաստանը` 1: Նույն ժամին տեղի կունենա նաև նույն խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի` Կոլումբիայի և Ճապոնիայի հավաքականների հանդիպումը: Վերջինս ունի ընդամենը մեկ միավոր, իսկ Կոլումբիան էլ խմբի առաջատարն է: