ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում աղքատության մակարդակը 2010թ. կազմել է 35.8 %: Ծայրահեղ աղքատությունը նույն ժամանակահատվածում կազմել է 3 %: Աղքատության ամենաբարձր մակարդակ ավանդաբար գրանցվում է Շիրակի մարզում, որտեղ 2010թ. այն կազմել է 48.3 %, որից 5 %-ը` ծայրահեղ աղքատ: «Ամենաբարեկեցիկ» մարզը, ըստ վիճակագրության, Տավուշն է, որտեղ աղքատության ընդհանուր մակարդակը 26.1 % է, որից 1.2 %-ը` ծայրահեղ աղքատ: Երեւանում աղքատության մակարդակը 27.1 % է, որից 2.2 %-ը` ծայրահեղ աղքատ:
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԹԱԳԱՎՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ