Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը տեղի կունենա մարտի 31-ին Գերմանիայի Քիլ քաղաքի «Sparkassen-Arena» մարզահամալիրում: Աբրահամի մրցակցի անունն արդեն հայտնի է` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին: Հիշեցնենք, որ մինչ այս մարտը, հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին:
Ինքը` Արթուրը, նշել է, որ ինչպես միշտ, այս անգամ էլ մարտական է տրամադրված. «Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ»:
ԱԲՐԱՀԱՄԻ ՄՐՑԱԿԻՑՆ Է…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ