Յունիբանկի «Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդներին կսպասարկի «մեկ պատուհանի» սկզբունքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսօրվանից «Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում և աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

«Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են Յունիբանկի «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51) և «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը: Դա նշանակում է, որ  հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:

Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:




Լրահոս