Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը):
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, անչափահաս աղջկան դանակահարության համար քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանությունը կաշառք է պահանջել։ Այս մասին ահազանգել է երեխայի մայրը։
Ըստ քաղաքացի Քրիստինե Մ.-ի հաղորդման` իր անչափահաս դստեր կողմից դանակահարություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից անձամբ պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք: Բացի այդ, իր դստերը որպես իրավախախտ հաշվառումից հանելու համար ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանման աշխատակիցները պահանջել և ստացել են կաշառք: Կատարվում է նախաքննություն: