ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Գեորգի Մարտիրոսյանին՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով և Նունե Հովհաննիսյանին՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից: