Անգլիական «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը դիտարկում է Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին դատի տալու հարցը: Սուարեսը երեկ կայացած Ուրուգվայ – Իտալիա (1-0) խաղում կծել էր Ջորջիո Կելինիի ուսը:
Եթե ՖԻՖԱ-ն երկարաժամկետ որակազրկում սահմանի ֆուտբոլիստի համար, նա չի կարողանա ամբողջովին կատարել իր պայմանագրային պարտավորությունները և այդ պարագայում հնարավոր է՝ ակումբը դատի տա Սուարեսին:
Ֆուտբոլիստը կամ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան մինչև հունիսի 26-ը պետք է ՖԻՖԱ-ին բացատրություն ներկայացնեն: Լուիս Սուարեսին երկու տարվա որակազրկում է սպառնում:
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինին արդեն ներկայացրել է իր բողոքը: Կելինիի խոսքով՝ Սուարեսը կծել է իր ուսը, մրցավարն էլ տեսել է կծածի հետքը և ոչինչ չի ձեռնարկել: Սուարեսն էլ իր հերթին պնդում է, որ պայքարի ժամանակ Կելինին հարվածել է իր դեմքին: