Յուրա Մովսիսյանին ազատեցին զինվորական ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ազատեցին պարտադիր զինվորական ծառայությունից:  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության որոշման նախագծի մեջ նշված է.

«Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2014 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Սերգեյի Մովսիսյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Յուրա Սերգեյի Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի № 606 Ա որոշմամբ Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը: Քանի որ Յուրա Սերգեյի Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»։




Լրահոս