Կառավարությունը Տ. Ուրիխանյանի ներկայացրած նախագծի վերաբերյալ առարկություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց կառավարության եզրակացությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Վարչական իրա­վախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենսգրքում լրա­ցում­ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ կառավարությունը ներկայացված օրենսդրական նախագծի վե­րաբեր­յալ սկզբունքային առարկություններ չունի:

«Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համամիտ լինելով  ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող խնդրի օրենքով կարգավորման անհրաժեշտությանը, արդեն իսկ օրենսդրական նախաձեռնության կարգով Հա­­­յաստանի Հանրա­պե­տու­­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավա­խախ­տումների վերա­բերյալ Հա­յաս­տանի Հանրապե­տու­թյան օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցումներ­ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը», – ասված է եզրակացության մեջ:

Նշենք, որ ըստ այդ նախագծի, օրենքը ոչ միայն խմբագրական փոփոխությունների է ենթարկվում, այլև  առավել մեղմվում է տուգանքի չվճարված մասի ավելացման չափը:

Նշենք, որ նշված օրենքի նախագիծը Հա­յաս­տանի Հանրապետության կառավարության նախաձեռնու­թյամբ 2014 թվականի հու­նի­սի 18-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստա­շրջանի ընթացքում ընդունվել է երկրորդ ընթերց­մամբ և ամբողջությամբ:




Լրահոս