Այսօր իր ծննդյան 60-ամյակն է նշում Հայաստանի Հանրապետության ներկա, ընդհանուր առմամբ` 3-րդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի ևՀայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը (ծնվ. 1954, Ստեփանակերտ)։
Ներկայացնենք համառոտ տվյալներ Ս. Սարգսյանի կրթության, գործունեության, քաղաքական ուղու և անձնական կյանքի մասին:
Կրթությունը
Ավարտել է Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը։
1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։
1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։
Աշխատանքային և քաղաքական գործունեությունը
Ծառայել է խորհրդային բանակում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։
1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական, 1989-93-ին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, 1990-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ:
Կոչումներ և Պարգևներ
Արցախի հերոս
«Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ» շքանշան` առաջին աստիճանի
«Տիգրան Մեծ» շքանշան
«Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ
Անձնական կյանքը
Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է։
Ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը, և չորս թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան։
Կարգախոսը
«Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի իրենը՝ որպէս համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար»: