Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը մինչև օգոստոսի 31-ը երկարացրել է մարտեր առանց կանոնների սպորտաձևի հայտնի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի ձերբակալության ժամկետը. տեղեկացնում է Интерфакс-ը:
Եմելյանենկոն ձերբակալված է մայիսի 10-ից, նրա հանդեպ հարուցված են քրեական գործեր՝ «Բռնի սեռական գործողությունների» և «Փաստաթղթերի հափշտակման» հոդվածներով:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Տամբովում Եմելյանենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր է դարձել, որից հետո իրավապահների կողմից բերման է ենթարկվել Մոսկվա, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել:
Հետաքննության վարկածով՝ Եմելյանենկոն սեփական բնակարանում բռնաբարել էր իր տան տնտեսուհուն` 27-ամյա Պոլինա Ստեպանովային: Դրանից հետո նա գողացել էր տուժողի անձնագիրը: