Եգիպտոսում նորից գազատար է պայթեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Եգիպտոսում Հորդանանին եւ Իսրայելին մատակարարվող գազի խողովակաշարը հերթական անգամ պայթեցվել է: Պայթոյունը տեղի է ունեցել Իսրայելի սահմանից 50կմ հեռավորության վրա: Պայթյունը իրականացրել է 6 հոգուց բաղկացած զինված տղամարդկանց մի խումբ: Հիշեցնենք, որ նույն վայրում  այս տարվա փետրվարի 5-ին նույնպես տեղի էր ունեցել պայթյուն: Պայթյունի պատասխանատվությունը իր վրա դեռ ոչ մի զինված խմբավորում չի վերցրել: Տեղի իշխանություններն այս պայթյունների համար մեղադրում են տեղի բեդվինական ցեղախմբերին,-հայտնում է BBC -ին:




Լրահոս