ՀԱՄԱՍ-ը թանկ կվճարի դեռահասների սպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելում քննարվում են երեք հրեա դեռահասների առևանգման և սպանության դեմ ձեռնարկվելիք միջոցները: Շատերը կոշտ հակահարվածի կոչ են անում, տեղեկացնում է BBC-ին:

Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով երեքշաբթի մասնակցել էր երիտասարդների հուղարկավորմանը, հատուկ ուղերձում հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը թանկ կվճարի այս սպանությունների համար:

«Մեր առջև երեք խնդիր կա. գտնել մեր քաղաքացիների սպանողնրին և դատարանի առաջ կանգնեցնել, հարված հասցնել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին և ամենակոշտ ձևով պատասխանել հրթիռային ռմբակոծումներին, որոնք ՀԱՄԱՍ-ն իրականացնում է Գազայի հատվածից», – հայտարարել է Նեթանյահուն:

Այս ֆոնի վրա շարունակում է անկայուն մնալ իրավիճակը Երուսաղեմում: Քաղաքում դեռ
շարունակվում են բախումները ոստիկանության և արաբ բնակչության միջև: Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտնաբերել է արաբական թաղամասերից գիշերը առևանգված պաղեստինցի դեռահասի դին:




Լրահոս