Ենթասպան յուրացրել է ՊՆ կարիքների համար արտադրված սննդամթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաքննական մարմինը պարզել է, որ N զորամասի զինծառայող, ենթասպա 24-ամյա Սամվել Ավագյանը, գտնվելով մարտական հերթապահության մեջ և ի պաշտոնե իրականացնելով մարտական դիրքերում գումարտակի սննդի մատակարարումը, վատնել է իրեն վստահված զգալի չափերի հասնող ՀՀ ՊՆ կարիքների համար արտադրված և վաճառքի ոչ ենթակա սննդամթերքը:

Այսինքն` ենթասպան, ում վստահված է եղել մարտական դիրքերում գումարտակի սննդի մատակարարումը, յուրացրել է ՀՀ ՊՆ կարիքների համար արտադրված սննդամթերքը:

Ավագյանը, գումարտակին մատակարարվող թվով 38 հատ մսի պահածոն, 23 հատ պահածոյացված ցորենաձավարի շիլան և 46 հատ պահածոյացված խոզի մսով ոլոռով խյուսը յուրացնելով` անհատույց տվել է Գորիս քաղաքի բնակիչներից մեկին:

Armlur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ Սամվել Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս