Դաշնակիցներին լրտեսելը ԱՄՆ-ում ավանդույթ է դառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի արտգործնախարարությունը կանչել է ԱՄՆ դեսպանին այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել գերմանական հետախուզական ծառայության աշխատակցին ձերբակալելու մասին: 31-ամյա գերմանացուն կասկածում են ԱՄՆ-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, ամերիկացի դիվանագետը հրավիրվել է իրադրության շուտափույթ պարզաբանման համար: Դատախազությունը չի ճշտել կասկածյալի անձը և չի ասել, թե հստակ ինչ գործունեության մասին է խոսքը:

Գերմանիայի դատախազությունից տեղեկացնում են, որ գերմանացին ձերբակալվել էր չորեքշաբթի օրը և կասկածվում է արտասահմանյան հետախուզությունների համար լրտեսություն անելու մեջ:

Միևնույն ժամանակ գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածը աշխատել էր Գերմանիայի դաշնային հետախուզությունում և կասկածվում է ԱՄՆ-ի օգտին 2012թ.-ից լրտեսություն անելու մեջ: Որոշ լրատվամիջոցներ էլ գրում են, որ նա հասցրել էր գողանալ 218 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնց մի մասը հետագայում վաճառել է 25 հազար եվրոյով:




Լրահոս