Հայաստանի և Թուրքիայի սահմանը չի բացվելու. Թուրքիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան հերքել է տարածված լուրերը, թե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվելու է: Այդ մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Հերքումը հաջորդել է թուրքական թերթերից մեկի տարածած տեղեկություններին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է բացել սահմանը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլջիքը գրավոր հայտարարության մեջ նշել է. «Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանի բացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Բիլջիքն ասել է, որ Թուրքիան սահմանի բացման մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսվի:

«Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամքի ուժ դրսևորի և, համապատասխանաբար, անհրաժեշտ քայլեր ձեռնարկի», – ասել է Բիլջիքը:




Լրահոս