Հուլիսի 6-ին` ժամը 10:26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում՝ նախարարի սենյակում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: