Ճապոնիայի կառավարությունը հատուկ ճգնաժամային կենտրոն է ստեղծել վերջին տասնամյակի ամենուժեղ «Նեոգուրի» թայֆունին դիմակայելու համար:
Երկրի օդերևութաբանները դիմել են ամենահարավային` Օկինավա պրեֆեկտուրայի բնակիչներին՝ խնդրելով անվտանգության հնարավոր միջոցներ ձեռնարկել և չմոտենալ ափագծին:
Շրջանում ժամանակավորապես դադարեցված է լաստանավերի երթևեկությունը, ափ են հանվում ձկնորսական նավերը: Ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները դեպի առանձին կղզիներ և Օկինավայի վարչական կենտրոն Նախա քաղաքը:
Այժմ «Նեոգուրին» շարժվում է դեպի կղզի ժամում 20 կմ արագությամբ: Օկինավային այն կհասնի վաղն առավոտյան: Թայֆունի կենտրոնական մասում քամու արագությունը հասնում է վայրկյանում 70 կմ-ի: Նման ուժգնության թայֆունը կարող է շրջել շարժվող ավտոմեքենան, ափի մոտ առաջացնել 14 մ բարձրությամբ ալիքներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: