Գագիկ Խաչատրյանը զգուշացնում է` կոշտ պատժամիջոցներ՝ ստվերում գործողների նկատմամբ (տեսանյութ). yerkir.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարարների հետ հայտնի հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել ստվերում գործողներին՝ այնտեղից դուրս գալու համար: Հակառակ դեպքում` Հովիկ Աբրահամյանը զգուշացրել էր, որ կառավարությունը նրանց ստվերից հանելու համար գործի է դնելու իր լծակները:  

Yerkir.am-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ արդյունք են գրանցել: Հարցին, թե քանի՞ գործարար է դուրս եկել ստվերից, Խաչատրյանը պատասխանեց. «Մեծ քանակի գործարարներ, 1000-ից ավելի ձեռնարկություններ ինքնուրույն փոխել են իրենց սխեմաները»:  

Նա հայտնեց նաեւ, որ այն տնտեսվարողների հանդեպ, ովքեր ինքնուրույն ստվերից դուրս չեն գա, կոշտ պատժամիջոցներ կկիրառվեն: Մանրամասները՝ տեսանյութում: 

Մանրամասները` yerkir.am կայքում: 




Լրահոս