Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆինանսների նախարարությունը 196 հազար դրամի սուրճ է գնել․ ինչի՞ համար է նախատեսված եղել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գնումների ուսումնասիրությունից ArmLur.am-ը պարզել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը 196 հազար դրամ է հատկացրել սուրճի ձեռքբերման համար։


Համաձայն պետական գնումների տվյալների՝ գնումը կատարվել է պատվիրակությունների ընդունման շրջանակում սուրճ ձեռք բերելու նպատակով։ Գնման առարկան բոված հատիկավոր սուրճն է՝ «Կոֆֆի-Ինն Էսպրեսսո» տեսակի։
Գնումը կատարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա։ Մատակարարը անհատ ձեռնարկատեր Ծիլա Թանկուկյանն է։

Ըստ ներկայացված հաշիվ-վավերագրի՝ փաստաթուղթը դուրս է գրվել 2026 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ ապրանքի մատակարարման ամսաթիվը հոկտեմբերի 27-ն է։

Այսպիսով, պետական բյուջեի միջոցներից 196 հազար դրամ է ուղղվել ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված սուրճի ձեռքբերմանը։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս