Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 10-ի նիստում սահմանած կարգով ընտրված «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում առաջարկվեց 2014 թվականի հունիսի 26-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի հունիսի 26-ը:
Կառավարության որոշման մեջ նշված է, ոչ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ա և Գ» ՍՊ ընկերությունը նախատեսում է սպիրտի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետությունը և թողարկվող սպիրտի որակն ու քանակը բարձրացնելու նպատակով Երևանի Արշակունյաց 127/21 հասցեում տեղադրել սպիրտի արտադրության նոր միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներ: