Աշխարհը շարունակում է ապրել ֆուտբոլով:
Այսօր՝ 23:00 սկսվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության ամենաթեժ մրցամարտը. վերջնականապես պարզ է դառնալու, թե ով է նվաճելու աշխարհի գավաթը:
Երևանցիներն armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ նույնպես համակ ուշադրությամբ հետևելու են օրվա գլխավոր սպորտային իրադարձությանը: Նրանց նախապատվությունները, սակայն, չեն հուշում, թե հատկապես որ թիմն առավելության կհասնի:
Թե՛ Գերմանիայի, թե՛ Արգենտինայի երկրպագուները շատ-շատ են: Սակայն մի հարցում նրանց կարծիքը համընկնում է՝ դիտարժան խաղն ապահովված է:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան