Իսրայելի ռմբակոծություններից 121 պաղեստինցի է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի բանակի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ արդեն 5 օր շարունակվող օպերացիայի հետևանքով՝ զոհվածների թիվը հասել է 121-ի: Ավելի քան 900 մարդ վնասվածք է ստացել: Նրանք հիմնականում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակիչներ են. տեղեկացրել է իսրայելական Jerusalem Post թերթը:

Զինվորականների ներկայացուցիչները հայտնել են, որ շաբաթ գիշերը իսրայելական ինքնաթիռներն ու ուղղաթիռները Գազայի հատվածում 60 նշանակետ են ռմբակոծել: Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերացիայի սկզբից ի վեր՝ ՀԱՄԱՍ-ին և օբյեկտներին, ընդհանուր առմամբ, հասցվել է 1160 ավիահարված:

Բացի օդուժից՝ Իսրայելը պաղեստինցի գրոհայինների դեմ օգտագործում նաև ռազմածովային ուժեր, որոնք ռմբակոծում են Միջերկրական ծովի ափին տեղակայված օբյեկտները:

Իսրայելի օդային հարվածները ՀԱՄԱՍ-ի և կողմից իսրայելական քաղաքների ռմբակոծման պատասխանն են: Վերջին տվյալներով՝ հրթիռների պայթյուններից տուժել են 22 իսրայելցի, այդ թվում՝ երկու զինծառայող:




Լրահոս