Հարձակման գծում բացի Մեսսիից կան այլ հրաշալի վարպետներ. Յոահիմ Լյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հարգանք ենք տածում Արգենտինայի հավաքականի հանդեպ, բայց ոչ վախ: Սխալ է ներկայացնել մեր առաջիկա մրցակցին որպես մեկ ֆուտբոլիստի թիմ», – նման կարծիք Արգենտինայի հավաքականի մասին հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:

«Մեսսին կարող է հանդիպումներ ելք վճռել,  բայց ներկայիս աշխարհի առաջնությունում արգենտինացիները առաջին հերթին ներկայացել են որպես թիմ:  Հարձակման գծում բացի Մեսսիից կան այլ հրաշալի վարպետներ՝ Իգաուաինը, դի Մարիան: Սակայն մեր թիմը նույնպես գտնվում է հրաշալի մարզավիճակում և պատրաստ են հերթական անգամ դա ցուցադրել։

Գերմանիան կարող է առաջինը լինել և կներդնի իր ողջ ուժերը, որպեսի այս յուրահատուկ հնարավորությունը օգտագործի»,- նշել է նա:

 




Լրահոս