«Փոխարինեմ Չավիին. իսկ ինչո՞ւ». Իվան Ռակիտիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Իվան Ռակիտիչը հայտարարել է, թե ինքը իսպանական ակումբ չի եկել Չավիին փոխարինելու համար:

«Ես չեմ եկել այստեղ, որ փոխարինեմ ինչ-որ մեկին: Ես ցանկանում եմ հանդես գալ հենց որպես Իվան Ռակիտիչ: Փոխարինեմ Չավիի՞ն. իսկ ինչո՞ւ ես պետք է հանդես գամ նրա փոխարեն, չէ որ, նա դեռ մեր թիմի մասնիկն է և ոչ մի տեղ չի հեռացել: Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ պետք է հանդիպեմ իմ նոր թիմակիցներին», – նշել է նա:




Լրահոս