Վիդալը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը որոշել է ձեռք բերել «Յուվենտուսի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալին. հայտնում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 44 միլիոն եվրո, իսկ գործարքը կարող է կայանալ մոտ օրերս։ Սակայն ավելի վաղ նշվում էր, որ անգլիական ակումբը հրաժարվել է Վիդալին ձեռք բերելու մտքից: Որպես պատճառ նշվում էր թուրինցիների հետ համաձայնության չգալու հարցը:

Սակայն «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հեռանալուց հետո Վիդալն ինքն է  ցանկանում լքել իտալական ակումբը։

Նշենք, որ սա կստիպի իտալական կողմին զիջումների գնալ:

 




Լրահոս