Armlur.am-ն այսօր հայտնել էր, որ ժամը 07:00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը:
Armlur.am-ին ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գևորգ Ավագյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: