Զինծառայողի սպանության մեջ կասկածվող ընկերը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում զինծառայող, 1994թ. ծնված Գևորգ Ավագյանի սպանության կասկածանքով ձերբակալվել էր ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Սարգսյանը:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, Արմեն Սարգսյանը կալանավորվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում տեղեկացրել է, որ ըստ զինվորի հարազատների` նրանց միջև վիճաբանություն է եղել, որից հետո հնչել էր կրակոց: Ըստ շրջանառվող լուրերի` Արմեն Սարգսյանի հետ վիճաբանողը Գևորգը չի եղել, այլ նա փորձել է հանդարտեցնել վիճաբանողներին, ինչի հետևանքով էլ տուժել է: Ուստի, դատելով լուրերից, չի բացառվում, որ այլ ձերբակալվողներ ևս լինեն:




Լրահոս