Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն ամեն դեպքում կմասնակցի «էլ կլասիկո»-ին, եթե նույնիսկ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը 4 ամսվա որակազրկումը չեղյալ չհամարի. տեղեկացնում է Football Espana-ն:
Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին «էլ կլասիկո»-ն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Մադրիդում:
«Բարսելոնա»-ն այսօր բողոք է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ ֆուտբոլիստի ակումբային խաղերի որակազրկումը չեղյալ համարելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկվել էր «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում կայացած Իտալիա – Ուրուգվայ խաղում: Նա կծել էր Ջորջո Կելինիի ուսը: