Մեծ աղմուկ՝ Թաթա Սիմոնյանի լոսանջելեսյան համերգի նախաշեմին. asekose.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Լոս Անջելեսում գործող հայկական 2 խոշորագույն հեռուստաալիքների ` USArmenian և ARTN Shant-ի միջև մրցակցություն տեսանելի է նաև հեռուստադիտողներին` ոչ միայն լավ, այլև «վատ»  դրսևորումներով. գրում է asekose.am-ը:

Երկու հեռուստաալիքն  էլ նշում են, որ ամենաշատն իրենց են դիտում, անգամ համաշխարհային Նիելսոնի չափորոշիչների դեմոգրաֆիկ պատկերն են օրինակ բերում, թե իրենք առաջատարն են, ամենանայվող  հաղորդումներն ունեն, ամենալավ միջոցառումներն ու համերգներն են կազմակերպում, և այլն, և այլն…

Լոս Անջելեսում շատերը, սակայն,  նշում են, որ ԱՄՆ հայ համայնքի ու հայ դատի խնդիրներին անդրադառնալու փոխարեն` այս երկու լուրջ հեռուստակայանները ավելի շատ զբաղված են միմյանց հասցեին զազրախոսելով ` ինչն արդեն անառողջ մրցակցության շարքից է:

Այսօր մի տհաճ հաղորդման ականատես եղա` դիտելով  ARTN-ի երեկոյան լուրերի թողարկումը, որի բուն նյութը ոչ թե հանրությանը ներկայացվող լրատվություն էր, այլ, թերևս,  սեփական բիզնեսի շահերն առաջ տանող սյուժե:

Մի քանի ամիս է, ինչ վերը նշված երկու կայաններով շաբաթը 7 օր, օրը` 24 ժամ գովազդում են սեպտեմբերի 28-ին կայանալիք ARTN-Shant-ի «Ժողովրդական երգիչ» նախագծի համերգը և նույն օրը կայանալիք Թաթա Սիմոնյանի մենահամերգը:

Հեռուստաալիքների անզիջում մրցակցությունն այնտեղ է հասել, որ, փաստորեն, մի մեծ համայնքում երկու համերգ նույն օրը դնելով, կազմակերպիչները ոչ միայն  միմյանց գործին են խփում, այլ նաև` դիվադադար են անում ժողովրդին:

ARTN-ի լուրերի թողարկումով` Թաթա Սիմոնյանի համերգի հետ կապված, հարցախեղդ էին արել Գլենդելի Կոզանյան մարկետի հայ հաճախորդներին, որը ոչ այնքան հարց ու պատասխան էր, այլ լրագրողի պարտադրանք քաղաքացիներին` «Չե՞ն ամաչում Թաթայի համերգը նույն օրն են դրել, համայնքը խառնել են, պառակտել են, մի՞թե սա չարախնդություն է, հայի նախանձ չէ, առաջինը մենք էինք դրել «ժողովրդական երգիչ» նախագծի համերգը, ինչու՞ չեն թողնում համայնքի երիտասարդները մասնակից լինեն այս համերգին, ովքեր կգնան Թաթայի ռաբիզ երգերը լսելու» և նմանատիպ այլ մտքեր…

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս