Կատալոնական «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խավիրե Ֆաուսն ամփոփել է 2013/14թթ. մրցաշրջանի ֆինանսական արդյունքները: Նրանց եկամուտը նախորդ մրցաշրջանում կազմել է 530 մլն եվրո, և դա ռեկորդային է ակումբի համար:
Իսկ 2012/13թթ. մրցաշրջանում «Բարսելոնա»-ի եկամուտը կազմել էր 490 մլն եվրո:
Ակումբի պարտքն անցած մրցաշրջանում նվազել է 44 մլն եվրոյով: Ընդհանուր առմամբ՝ ներկայիս ղեկավարության աշխատանքի ընթացքում պարտքը նվազել է 143 մլն եվրոյով: