Մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան հաջորդ շաբաթ կարող է տեղափոխվել իսպանական Պրիմերա։ Նա արդեն մի քանի ֆրանսիական թիմի առաջարկ է մերժել, որպեսզի կարողանա տեղափոխվել «Մալագա»։
Նշվում է, որ կողմերը մոտ են համաձայնագիր կնքելուն։ Տեղափոխության ձևակերպմանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ այս շաբաթվա վերջում Օչոան կստանա Եվրամիության քաղաքացու անձնագիր։
Ներկայումս Օչոան ազատ գործակալ է, քանի որ ավարտվել է «Այաչոյի» հետ կնքած նրա պայմանագիր ժամկետը։