Ճամայկան այսօր դարձավ 51 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1962 թվականին այս օրը անկախություն է ձեռք բերել Ճամայկայի Միացյալ Թագավորությունը:

Ճամայկան կղզի-պետություն է Կենտրոնական Ամերիկայում և նախկինում Անգլիայի գաղութն էր:

Ընդգրկված է բրիտանական համընկերության մեջ։ Մայրաքաղաքն է Քինգստոնը։

Մինչև 1962 թ. Ճամայկան գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ։ Ճամայկայում գործում է Սահմանադրություն (1997 թ. ռեֆորմով և փոփոխություններով)։ Պետության պաշտոնական ղեկավարը համարվում է բրիտանական մոնարխը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը, ներկայացված գեներալ-նահանգապետի կողմից, ով նշանակվում է Ճամայկայի վարչապետի խորհրդով։

Գեներալ-նահանգապետը ստորագրում է բոլոր օրենսդրությունները և նշանակում վարչապետ։ Գեներալ-նահանգապետին կից գործում է կոնսուլտատիվ հիմնարկ՝ բաղկացած 6 հոգուց – Գաղտնի խորհուրդ։ Գեներալ-նահանգապետը վարչապետի խորհրդով նշանակում է նաև կառավարության անդամներին։




Լրահոս