Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց. ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց:

Անցած 6-7-ն ընկած ժամանակահատվածում եւ այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:




Լրահոս