Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Ավան բաժիններում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության և ՀՊ բաժնում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արմավիրի, Շիրակի և Արագածոտնի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում, իսկ փ/ծ մայոր Հերմինե Նավասարդյանը նշանակվել է Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի բաժնի պետ:
ԱԻ նախարարի մեկ այլ հրամանով՝ ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: