Մախաչկալայում ուժեղ պայթյուն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Մախաչկալա քաղաքի բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է գազային վառելիքի տեղափոխման համար նախատեսված ցիստերնը: Առաջին պայթյունի հետևանքով ևս մի քանի պյթյուններ են եղել:

Բազմաթիվ զոհերից հաջողվել է խուսափել երջանիկ պատահականության շնորհիվ: Պայթյունից առաջ լուսաֆորը գույնը փոխել է, և ճանապարհի երթևեկելի հատվածը դատարկվել է:

Մոտակա տների բնակիչները տարհանվել են: Արտակարգ պատահարի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 4 մարդ, որոնցից երեքը՝ ծանր վիճակում. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս